Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է

Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է
04.07.2013 | 11:38

Եգիպտոսի բանակի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Սիսին հեռուստաուղերձում հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին հեռացվել է իշխանությունից։ Գեներալն ասել է, որ Մուրսին չարդարացրեց իր վրա դրված հույսերը, և նրա գործունեությունը, համապատասխան Սահմանադրության, դադարեցվել է։

Իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որ ներկայացրել էր նախագահին, հայտարարել է, որ Մուրսին ձերբակալված է և գտնվում է ռազմական բազայում։ Նշվում է շարժման ևս երկու բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասին։ Բանակի գեներալի հայտարարությունը հազարավոր ցուցարարներ ընդունել են ցնծությամբ։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոր հիասթափություն է արտահայտել Եգիպտոսի զինվորականների՝ Մուրսիին իշխանությունից հեռացնելու որոշման հետ կապված։ ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է վերադառնալ երկրի կառավարման քաղաքացիական ձևին։

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ